Ոստիկանները բերման են ենթարկել թիվ 58 երթուղու միկրոավտոբուսից գողություն կատարած անձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում 1976 թ. ծնված Մայա Ա.-ն նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.15-ից 18.40-ն ընկած ժամանակահատվածում թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 14.000 դրամ և կրիչներ. Պատճառվել է 39.000 դրամի վնաս:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նոյեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 79 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



