Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը. բացակայել է միայն Մարկոս Պիզելլին
СПОРТՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 7-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզումը՝ նոյեմբերի 9-ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմին կմիանա այսօր երեկոյան:
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին: Ի դեպ, հաշվի առնելով հանդիպումների ընկերական բնույթը, այս անգամ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնի նախախաղային «բաց» մարզումներ «Հանրապետական» մարզադաշտում: Չեն կայանա նաև հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչները լրագրողներին կհանդիպեն միմիայն հանդիպումներից հետո:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



