Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը. բացակայել է միայն Մարկոս Պիզելլին
SPORTՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 7-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզումը՝ նոյեմբերի 9-ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմին կմիանա այսօր երեկոյան:
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին: Ի դեպ, հաշվի առնելով հանդիպումների ընկերական բնույթը, այս անգամ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնի նախախաղային «բաց» մարզումներ «Հանրապետական» մարզադաշտում: Չեն կայանա նաև հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչները լրագրողներին կհանդիպեն միմիայն հանդիպումներից հետո:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



