Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը. բացակայել է միայն Մարկոս Պիզելլին
ՍՊՈՐՏՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 7-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզումը՝ նոյեմբերի 9-ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում էր միայն Մարկոս Պիզելլին, ով թիմին կմիանա այսօր երեկոյան:
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 8-ին: Ի դեպ, հաշվի առնելով հանդիպումների ընկերական բնույթը, այս անգամ Հայաստանի ազգային հավաքականը չի անցկացնի նախախաղային «բաց» մարզումներ «Հանրապետական» մարզադաշտում: Չեն կայանա նաև հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչները լրագրողներին կհանդիպեն միմիայն հանդիպումներից հետո:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



