Կապանի օդանավակայանից առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա մայիսին
ОБЩЕСТВОԿապանի օդանավակայանից առաջին չվերթը Երևան նախատեսվում է իրականացնել 2018թ. մայիսին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Առաջին չվերթը նախատեսում ենք իրականացնել եկող տարվա մայիսին: Ինքնաթիռն արդեն գնել ենք, և ամեն ինչ պատրաստ է օդանավակայանը վերագործարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա հավելեց, որ ինքնաթիռն այս պահին Չեխիայում է, 2018թ. մարտին կլինի Հայաստանում:
19 տեղանոց L-410 մակնիշի ինքնաթիռը գնվել է չեխական ավիաընկերությունից: Այն արժեցել է 5.5 միլիոն եվրո: 1,5 միլիոն եվրոն իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացած գումարը լիզինգի տեսքով է:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



