Կապանի օդանավակայանից առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա մայիսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապանի օդանավակայանից առաջին չվերթը Երևան նախատեսվում է իրականացնել 2018թ. մայիսին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Առաջին չվերթը նախատեսում ենք իրականացնել եկող տարվա մայիսին: Ինքնաթիռն արդեն գնել ենք, և ամեն ինչ պատրաստ է օդանավակայանը վերագործարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա հավելեց, որ ինքնաթիռն այս պահին Չեխիայում է, 2018թ. մարտին կլինի Հայաստանում:
19 տեղանոց L-410 մակնիշի ինքնաթիռը գնվել է չեխական ավիաընկերությունից: Այն արժեցել է 5.5 միլիոն եվրո: 1,5 միլիոն եվրոն իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացած գումարը լիզինգի տեսքով է:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



