Կապանի օդանավակայանից առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա մայիսին
SOCIETYԿապանի օդանավակայանից առաջին չվերթը Երևան նախատեսվում է իրականացնել 2018թ. մայիսին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Առաջին չվերթը նախատեսում ենք իրականացնել եկող տարվա մայիսին: Ինքնաթիռն արդեն գնել ենք, և ամեն ինչ պատրաստ է օդանավակայանը վերագործարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբյանը:
Նա հավելեց, որ ինքնաթիռն այս պահին Չեխիայում է, 2018թ. մարտին կլինի Հայաստանում:
19 տեղանոց L-410 մակնիշի ինքնաթիռը գնվել է չեխական ավիաընկերությունից: Այն արժեցել է 5.5 միլիոն եվրո: 1,5 միլիոն եվրոն իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացած գումարը լիզինգի տեսքով է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



