Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում
ОБЩЕСТВОՎանաձորում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են «Ավտոմատիկա» գործարանի պահեստները: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը:
ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս պահին դեպքի վայրում ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում: Փրկարարները փորձում են կանխել կրակի տարածումը:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գործարանի պահեստային մասից: «Ավտոմատիկա»-ն Վանաձորի արդյունաբերական խոշոր հիմնարկ-ձեռնարկություններից է, որը տեւական ժամանակ է՝ չի գործում: Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



