Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում
SOCIETYՎանաձորում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են «Ավտոմատիկա» գործարանի պահեստները: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը:
ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս պահին դեպքի վայրում ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում: Փրկարարները փորձում են կանխել կրակի տարածումը:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գործարանի պահեստային մասից: «Ավտոմատիկա»-ն Վանաձորի արդյունաբերական խոշոր հիմնարկ-ձեռնարկություններից է, որը տեւական ժամանակ է՝ չի գործում: Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



