Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են «Ավտոմատիկա» գործարանի պահեստները: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը:
ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս պահին դեպքի վայրում ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում: Փրկարարները փորձում են կանխել կրակի տարածումը:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գործարանի պահեստային մասից: «Ավտոմատիկա»-ն Վանաձորի արդյունաբերական խոշոր հիմնարկ-ձեռնարկություններից է, որը տեւական ժամանակ է՝ չի գործում: Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



