Անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում. Արա Սաղաթելյան
ПОЛИТИКАԱզգային ժողովի պատգամավորների անհարգելի բացակայությունների պարագայում նրանց աշխատավարձերից պահումներ են արվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատժամիջոցների են ենթարկվում նիստերից հաճախակի բացակայող պատգամավորները:
«Ազգային ժողովի աշխատանքներից անհարգելի պատճառներով բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սաղաթելյանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ պատասխանել հարցին, թե մինչ օրս որքան պահումներ են արվել: Նա ընդգծեց, որ միայն կարող է ասել, որ այդ գործընթացը իրականացվում է շատ խիստ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



