Անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում. Արա Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի պատգամավորների անհարգելի բացակայությունների պարագայում նրանց աշխատավարձերից պահումներ են արվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատժամիջոցների են ենթարկվում նիստերից հաճախակի բացակայող պատգամավորները:
«Ազգային ժողովի աշխատանքներից անհարգելի պատճառներով բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սաղաթելյանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ պատասխանել հարցին, թե մինչ օրս որքան պահումներ են արվել: Նա ընդգծեց, որ միայն կարող է ասել, որ այդ գործընթացը իրականացվում է շատ խիստ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



