Անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում. Արա Սաղաթելյան
POLITICSԱզգային ժողովի պատգամավորների անհարգելի բացակայությունների պարագայում նրանց աշխատավարձերից պահումներ են արվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատժամիջոցների են ենթարկվում նիստերից հաճախակի բացակայող պատգամավորները:
«Ազգային ժողովի աշխատանքներից անհարգելի պատճառներով բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սաղաթելյանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ պատասխանել հարցին, թե մինչ օրս որքան պահումներ են արվել: Նա ընդգծեց, որ միայն կարող է ասել, որ այդ գործընթացը իրականացվում է շատ խիստ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



