Նորվեգիայում 17-ամյա ռուսաստանցին ռումբ ստեղծելու համար ազատազրկման է դատապարտվել
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիայում դատարանն 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 17-ամյա ռուսաստանցուն՝ ռումբ ստեղծելու և այն Օսլոյի կենտրոնում տեղադրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազությունը պահանջել է ազատազրկել դեռահասին 2 տարով՝ պահանջը բացատրելով այն հանգամանքով, որ նա հաճախ է իսլամիստական կայքեր այցելել և թեմատիկ պատկերներ պահել իր մոտ:
Դեռահասը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ինքը պատրաստվել է պայթեցնել ռումբն անտառում՝ տան մոտակայքում:
Քննիչների տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ին դեռահասը պայթուցիկ սարք է տեղադրել Օսլոյի կենտրոնում, երբ այն մարդաշատ է եղել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



