Նորվեգիայում 17-ամյա ռուսաստանցին ռումբ ստեղծելու համար ազատազրկման է դատապարտվել
INTERNATIONAL NEWSՆորվեգիայում դատարանն 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 17-ամյա ռուսաստանցուն՝ ռումբ ստեղծելու և այն Օսլոյի կենտրոնում տեղադրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազությունը պահանջել է ազատազրկել դեռահասին 2 տարով՝ պահանջը բացատրելով այն հանգամանքով, որ նա հաճախ է իսլամիստական կայքեր այցելել և թեմատիկ պատկերներ պահել իր մոտ:
Դեռահասը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ինքը պատրաստվել է պայթեցնել ռումբն անտառում՝ տան մոտակայքում:
Քննիչների տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ին դեռահասը պայթուցիկ սարք է տեղադրել Օսլոյի կենտրոնում, երբ այն մարդաշատ է եղել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



