Նորվեգիայում 17-ամյա ռուսաստանցին ռումբ ստեղծելու համար ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայում դատարանն 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 17-ամյա ռուսաստանցուն՝ ռումբ ստեղծելու և այն Օսլոյի կենտրոնում տեղադրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազությունը պահանջել է ազատազրկել դեռահասին 2 տարով՝ պահանջը բացատրելով այն հանգամանքով, որ նա հաճախ է իսլամիստական կայքեր այցելել և թեմատիկ պատկերներ պահել իր մոտ:
Դեռահասը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ինքը պատրաստվել է պայթեցնել ռումբն անտառում՝ տան մոտակայքում:
Քննիչների տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ին դեռահասը պայթուցիկ սարք է տեղադրել Օսլոյի կենտրոնում, երբ այն մարդաշատ է եղել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



