Հավանական հաղթող թեկնածուն Ավետիք Ադամյանն է
ПОЛИТИКАPast.am-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է ոչ ոքի չպաշտպանել Տավուշի մարզի Բերդ համայնքի ընտրություններում: Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով նաև տարածաշրջանի ՀՀԿ ղեկավարն է, փաստորեն, ընտրություններին կգնա առանց հարազատ կուսակցության աջակցության:
Բանն այն է, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Հայանտառ ՊՈԱԿ–ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանը: Տեղացիների համոզմամբ, նրա կողմնակիցների թիվն անհամեմատ շատ է: Ավետիք Ադամյանը մշտապես աշխատել է հայրենի եզերքում: Ժողովուրդը վաղուց է ճանաչում Ավետիքին և համարում է, որ նա է հենց հաղթող թեկնածուն:
Գուցե ա՞յս է պատճառը, որ իշխող կուսակցությունը որոշել է այս ընտրություններում չսատարել ոչ ոքի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



