Հավանական հաղթող թեկնածուն Ավետիք Ադամյանն է
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է ոչ ոքի չպաշտպանել Տավուշի մարզի Բերդ համայնքի ընտրություններում: Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով նաև տարածաշրջանի ՀՀԿ ղեկավարն է, փաստորեն, ընտրություններին կգնա առանց հարազատ կուսակցության աջակցության:
Բանն այն է, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Հայանտառ ՊՈԱԿ–ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանը: Տեղացիների համոզմամբ, նրա կողմնակիցների թիվն անհամեմատ շատ է: Ավետիք Ադամյանը մշտապես աշխատել է հայրենի եզերքում: Ժողովուրդը վաղուց է ճանաչում Ավետիքին և համարում է, որ նա է հենց հաղթող թեկնածուն:
Գուցե ա՞յս է պատճառը, որ իշխող կուսակցությունը որոշել է այս ընտրություններում չսատարել ոչ ոքի:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



