Հավանական հաղթող թեկնածուն Ավետիք Ադամյանն է
POLITICSPast.am-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է ոչ ոքի չպաշտպանել Տավուշի մարզի Բերդ համայնքի ընտրություններում: Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով նաև տարածաշրջանի ՀՀԿ ղեկավարն է, փաստորեն, ընտրություններին կգնա առանց հարազատ կուսակցության աջակցության:
Բանն այն է, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Հայանտառ ՊՈԱԿ–ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանը: Տեղացիների համոզմամբ, նրա կողմնակիցների թիվն անհամեմատ շատ է: Ավետիք Ադամյանը մշտապես աշխատել է հայրենի եզերքում: Ժողովուրդը վաղուց է ճանաչում Ավետիքին և համարում է, որ նա է հենց հաղթող թեկնածուն:
Գուցե ա՞յս է պատճառը, որ իշխող կուսակցությունը որոշել է այս ընտրություններում չսատարել ոչ ոքի:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



