ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանում Է Վրաստան
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 26-ին կժամանի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում հանրապետությունում անցկացվող միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ապատուրայը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության երրորդ համաժողովին եւ Վրաստանի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին:
Սպասվում Է, որ Ապատուրայը հանդիպում կունենա Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ: Պլանավորված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



