ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանում Է Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 26-ին կժամանի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում հանրապետությունում անցկացվող միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ապատուրայը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության երրորդ համաժողովին եւ Վրաստանի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին:
Սպասվում Է, որ Ապատուրայը հանդիպում կունենա Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ: Պլանավորված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



