ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանում Է Վրաստան
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հոկտեմբերի 26-ին կժամանի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում հանրապետությունում անցկացվող միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ապատուրայը կմասնակցի Հարավային Կովկասի անվտանգության երրորդ համաժողովին եւ Վրաստանի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին:
Սպասվում Է, որ Ապատուրայը հանդիպում կունենա Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ: Պլանավորված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



