Եթե նույնիսկ ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ չի փոխվի. Իրանի նախագահը պատասխանել է Թրամփի հայտարարությանը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է երկրի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև կնքված միջուկային գործարքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցները:
Այսպիսով, Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որով վերջինս քննադատում էր այդ գործարքը:
«Բանակցություններում և միջուկային գործարքում մենք այնպիսի շահեկան որոշումների և հարցերի ենք հասել, որոնցից հետադարձ չկա: Ոչ ոք չի կարող փոխել դա, ոչ պարոն Թրամփը, ոչ էլ ուրիշ ոք: Եթե անգամ աշխարհում ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ փոխել չի լինի», - ասել է Ռոհանին:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թրամփը մտադիր է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը: Նրա կարծիքով՝ Իրանը չի կատարում գործարքի պայմանները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



