Եթե նույնիսկ ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ չի փոխվի. Իրանի նախագահը պատասխանել է Թրամփի հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է երկրի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև կնքված միջուկային գործարքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցները:
Այսպիսով, Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որով վերջինս քննադատում էր այդ գործարքը:
«Բանակցություններում և միջուկային գործարքում մենք այնպիսի շահեկան որոշումների և հարցերի ենք հասել, որոնցից հետադարձ չկա: Ոչ ոք չի կարող փոխել դա, ոչ պարոն Թրամփը, ոչ էլ ուրիշ ոք: Եթե անգամ աշխարհում ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ փոխել չի լինի», - ասել է Ռոհանին:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թրամփը մտադիր է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը: Նրա կարծիքով՝ Իրանը չի կատարում գործարքի պայմանները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



