Եթե նույնիսկ ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ չի փոխվի. Իրանի նախագահը պատասխանել է Թրամփի հայտարարությանը
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է երկրի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև կնքված միջուկային գործարքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցները:
Այսպիսով, Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որով վերջինս քննադատում էր այդ գործարքը:
«Բանակցություններում և միջուկային գործարքում մենք այնպիսի շահեկան որոշումների և հարցերի ենք հասել, որոնցից հետադարձ չկա: Ոչ ոք չի կարող փոխել դա, ոչ պարոն Թրամփը, ոչ էլ ուրիշ ոք: Եթե անգամ աշխարհում ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ փոխել չի լինի», - ասել է Ռոհանին:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թրամփը մտադիր է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը: Նրա կարծիքով՝ Իրանը չի կատարում գործարքի պայմանները:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



