Փարիզի Էյֆելյան աշտարակը 300 մլն այցելու է ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի գլխավոր տեսարժան վայրը հանդիսացող Էյֆելյան աշտարակը 1889 թվականին կայացած բացումից ի վեր 300 մլն մարդ է այցելել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով աշտարակի սպասարկմամբ զբաղվող կայքը:
Այս առթիվ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ տոնական միջոցառումներ են նախատեսված, երաժշտական ելույթներ և լուսային շոու է սպասվում:
Այցելուներին կառաջարկեն նաև լուսանկարվել աշտարակի ֆոնին, իսկ լուսանկարներն այնուհետև կփակցվեն հատուկ պատին՝ «300 մլն շնորհակալություն» գրության տեսքով:
Նշենք, որ սկզբնապես աշտարակը կառուցվել է որպես ժամանակավոր կառույց Փարիզում 1889-ին անցկացվող Համաշխարհային ցուցադրության անցկացման համար: Կառույցի բարձրությունը կազմում է 324 մետր, և այն համարվում է մոլորակի ամենից շատ այցելվող վայրերից մեկը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



