Փարիզի Էյֆելյան աշտարակը 300 մլն այցելու է ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի գլխավոր տեսարժան վայրը հանդիսացող Էյֆելյան աշտարակը 1889 թվականին կայացած բացումից ի վեր 300 մլն մարդ է այցելել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով աշտարակի սպասարկմամբ զբաղվող կայքը:
Այս առթիվ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ տոնական միջոցառումներ են նախատեսված, երաժշտական ելույթներ և լուսային շոու է սպասվում:
Այցելուներին կառաջարկեն նաև լուսանկարվել աշտարակի ֆոնին, իսկ լուսանկարներն այնուհետև կփակցվեն հատուկ պատին՝ «300 մլն շնորհակալություն» գրության տեսքով:
Նշենք, որ սկզբնապես աշտարակը կառուցվել է որպես ժամանակավոր կառույց Փարիզում 1889-ին անցկացվող Համաշխարհային ցուցադրության անցկացման համար: Կառույցի բարձրությունը կազմում է 324 մետր, և այն համարվում է մոլորակի ամենից շատ այցելվող վայրերից մեկը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



