Փարիզի Էյֆելյան աշտարակը 300 մլն այցելու է ունեցել
INTERNATIONAL NEWSՓարիզի գլխավոր տեսարժան վայրը հանդիսացող Էյֆելյան աշտարակը 1889 թվականին կայացած բացումից ի վեր 300 մլն մարդ է այցելել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով աշտարակի սպասարկմամբ զբաղվող կայքը:
Այս առթիվ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ տոնական միջոցառումներ են նախատեսված, երաժշտական ելույթներ և լուսային շոու է սպասվում:
Այցելուներին կառաջարկեն նաև լուսանկարվել աշտարակի ֆոնին, իսկ լուսանկարներն այնուհետև կփակցվեն հատուկ պատին՝ «300 մլն շնորհակալություն» գրության տեսքով:
Նշենք, որ սկզբնապես աշտարակը կառուցվել է որպես ժամանակավոր կառույց Փարիզում 1889-ին անցկացվող Համաշխարհային ցուցադրության անցկացման համար: Կառույցի բարձրությունը կազմում է 324 մետր, և այն համարվում է մոլորակի ամենից շատ այցելվող վայրերից մեկը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



