Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը՝ Լիլիան Բետանկուրը
МЕЖДУНАРОДНОЕՄահացել է ֆրանսուհի ձեռներեց, իր հոր կողմից հիմնադրված L’Oréal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է նրա դուստրը՝ Ֆրանսուազա Բետանկուրը, փոխանցում է RFI-ն
«Լիլիան Բետանկուրը մահացել է այս գիշեր իր տանը։ Նա հոկտեմբերի 21-ին 95 տարեկան կդառնար։ Իմ մայրը կյանքից հեռացել է խաղաղությամբ»,- գրել է Ֆրանսուազա Բետանկուրը։
Լիլիան Բետանկուրը ծնվել է 1922-ին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շյուլեի ընտանիքում։ Նա 1909-ին հիմնել է LʼOréal կոսմետիկ ընկերությունը։ Երբ 1957-ին Շյուլեն մահացել է՝ Բետանկուրը ժառանգել է այդ ընկերությունը։
2017-ին Forbes-ը Բետանկուրի կարողությունը գնահատել էր 39․5 մլրդ դոլար։ Նա 14-րդ տեղն էր զբաղեցնում միլիարդատերերի ցուցակում։ Բետանկուրը եղել է աշխարհի ամենահարուստ կինը։
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян



