Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը՝ Լիլիան Բետանկուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահացել է ֆրանսուհի ձեռներեց, իր հոր կողմից հիմնադրված L’Oréal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է նրա դուստրը՝ Ֆրանսուազա Բետանկուրը, փոխանցում է RFI-ն
«Լիլիան Բետանկուրը մահացել է այս գիշեր իր տանը։ Նա հոկտեմբերի 21-ին 95 տարեկան կդառնար։ Իմ մայրը կյանքից հեռացել է խաղաղությամբ»,- գրել է Ֆրանսուազա Բետանկուրը։
Լիլիան Բետանկուրը ծնվել է 1922-ին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շյուլեի ընտանիքում։ Նա 1909-ին հիմնել է LʼOréal կոսմետիկ ընկերությունը։ Երբ 1957-ին Շյուլեն մահացել է՝ Բետանկուրը ժառանգել է այդ ընկերությունը։
2017-ին Forbes-ը Բետանկուրի կարողությունը գնահատել էր 39․5 մլրդ դոլար։ Նա 14-րդ տեղն էր զբաղեցնում միլիարդատերերի ցուցակում։ Բետանկուրը եղել է աշխարհի ամենահարուստ կինը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



