Մահացել է աշխարհի ամենահարուստ կինը՝ Լիլիան Բետանկուրը
INTERNATIONAL NEWSՄահացել է ֆրանսուհի ձեռներեց, իր հոր կողմից հիմնադրված L’Oréal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտնել է նրա դուստրը՝ Ֆրանսուազա Բետանկուրը, փոխանցում է RFI-ն
«Լիլիան Բետանկուրը մահացել է այս գիշեր իր տանը։ Նա հոկտեմբերի 21-ին 95 տարեկան կդառնար։ Իմ մայրը կյանքից հեռացել է խաղաղությամբ»,- գրել է Ֆրանսուազա Բետանկուրը։
Լիլիան Բետանկուրը ծնվել է 1922-ին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շյուլեի ընտանիքում։ Նա 1909-ին հիմնել է LʼOréal կոսմետիկ ընկերությունը։ Երբ 1957-ին Շյուլեն մահացել է՝ Բետանկուրը ժառանգել է այդ ընկերությունը։
2017-ին Forbes-ը Բետանկուրի կարողությունը գնահատել էր 39․5 մլրդ դոլար։ Նա 14-րդ տեղն էր զբաղեցնում միլիարդատերերի ցուցակում։ Բետանկուրը եղել է աշխարհի ամենահարուստ կինը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



