Ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
СПОРТԱթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ նվաճեց,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին: Այսօր մեկնարկած մեր ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից: 69 կգ Սարգիս Թադևոսյանը հաղթեց որակավորման փուլում և 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին:
76 կգ Դավիթ Պողոսյանը և 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից: Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում: Մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



