Ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԱթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ նվաճեց,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին: Այսօր մեկնարկած մեր ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից: 69 կգ Սարգիս Թադևոսյանը հաղթեց որակավորման փուլում և 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին:
76 կգ Դավիթ Պողոսյանը և 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից: Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում: Մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



