Ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
SPORTԱթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ նվաճեց,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին: Այսօր մեկնարկած մեր ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից: 69 կգ Սարգիս Թադևոսյանը հաղթեց որակավորման փուլում և 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին:
76 կգ Դավիթ Պողոսյանը և 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից: Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում: Մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



