Ալեքս Ֆերգյուսոն. Եթե «Ռեալը» պահպանի այս կազմը, կշարունակի գերիշխել Եվրոպայում եւս 3-4 տարի
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անդրադարձել է Մադրիդի «Ռեալին», որը հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 4 մրցաշարերից երեքում:
«Ռեալի» պատճառով մյուս ակումբների համար հիմա շատ բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում: Եթե մադրիդցիները պահպանեն այս կազմը, ապա կշարունակեն գերիշխել Եվրոպայում եւս 3-4 տարի»,- շոտլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



