Ալեքս Ֆերգյուսոն. Եթե «Ռեալը» պահպանի այս կազմը, կշարունակի գերիշխել Եվրոպայում եւս 3-4 տարի
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անդրադարձել է Մադրիդի «Ռեալին», որը հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 4 մրցաշարերից երեքում:
«Ռեալի» պատճառով մյուս ակումբների համար հիմա շատ բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում: Եթե մադրիդցիները պահպանեն այս կազմը, ապա կշարունակեն գերիշխել Եվրոպայում եւս 3-4 տարի»,- շոտլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



