Ալեքս Ֆերգյուսոն. Եթե «Ռեալը» պահպանի այս կազմը, կշարունակի գերիշխել Եվրոպայում եւս 3-4 տարի
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անդրադարձել է Մադրիդի «Ռեալին», որը հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 4 մրցաշարերից երեքում:
«Ռեալի» պատճառով մյուս ակումբների համար հիմա շատ բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում: Եթե մադրիդցիները պահպանեն այս կազմը, ապա կշարունակեն գերիշխել Եվրոպայում եւս 3-4 տարի»,- շոտլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



