Մակրոնը կրկին զանգահարել է Էրդողանին ու պահանջել ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն երկրորդ անգամ զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պահանջել ազատ արձակել Թուրքիայի տարածքում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոյին, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ նույն թեմայով նախագահների վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել օգոստոսի 16-ին:
Նշվում է, որ կողմերը կշարունակեն բանակցել լրագրողի արտահանձնման հարցի շուրջ:
Լուպ Բուրոն ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Շըրնաք նահանգում. Թուրքիան նրան մեղադրում է երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



