Մակրոնը կրկին զանգահարել է Էրդողանին ու պահանջել ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն երկրորդ անգամ զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պահանջել ազատ արձակել Թուրքիայի տարածքում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոյին, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ նույն թեմայով նախագահների վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել օգոստոսի 16-ին:
Նշվում է, որ կողմերը կշարունակեն բանակցել լրագրողի արտահանձնման հարցի շուրջ:
Լուպ Բուրոն ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Շըրնաք նահանգում. Թուրքիան նրան մեղադրում է երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



