Մակրոնը կրկին զանգահարել է Էրդողանին ու պահանջել ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն երկրորդ անգամ զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պահանջել ազատ արձակել Թուրքիայի տարածքում կալանքի տակ պահվող ֆրանսիացի լրագրող Լուպ Բուրոյին, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ նույն թեմայով նախագահների վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել օգոստոսի 16-ին:
Նշվում է, որ կողմերը կշարունակեն բանակցել լրագրողի արտահանձնման հարցի շուրջ:
Լուպ Բուրոն ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Շըրնաք նահանգում. Թուրքիան նրան մեղադրում է երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու, ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



