Օկինավայի խորհրդարանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Osprey-ի թռիչքները
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովը ԱՄՆ-ին ուղղված բողոքի բանաձեւ է ընդունել եւ դիմել Ճապոնիայի խորհրդարան՝ պահանջելով դադարեցնել ամերիկյան նորագույն Osprey կոնվերտոպլանների թռիչքները, որոնցից մեկը վերջերս կործանվեց Ավստրալիայում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։
Պրեֆեկտուրայի օրենսդիրները պահանջում են լիովին հրաժարվել ԱՄՆ-ի «Ֆութեմա» ռազմաբազայում տեղակայված Osprey-ներից եւ մինչեւ 2019 թվականի փետրվար դադարեցնել այդ ռազմական օդակայանի օգտագործումը։
Նրանց խոսքով՝ կոնվերտոպլանների հետ կապված միջադեպերը, ներառյալ՝ Օկինավայում եւ Ավստրալիայում, հանգեցրել են «ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նկատմամբ անվստահության մեծացմանը»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



