Օկինավայի խորհրդարանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Osprey-ի թռիչքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովը ԱՄՆ-ին ուղղված բողոքի բանաձեւ է ընդունել եւ դիմել Ճապոնիայի խորհրդարան՝ պահանջելով դադարեցնել ամերիկյան նորագույն Osprey կոնվերտոպլանների թռիչքները, որոնցից մեկը վերջերս կործանվեց Ավստրալիայում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։
Պրեֆեկտուրայի օրենսդիրները պահանջում են լիովին հրաժարվել ԱՄՆ-ի «Ֆութեմա» ռազմաբազայում տեղակայված Osprey-ներից եւ մինչեւ 2019 թվականի փետրվար դադարեցնել այդ ռազմական օդակայանի օգտագործումը։
Նրանց խոսքով՝ կոնվերտոպլանների հետ կապված միջադեպերը, ներառյալ՝ Օկինավայում եւ Ավստրալիայում, հանգեցրել են «ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նկատմամբ անվստահության մեծացմանը»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



