Օկինավայի խորհրդարանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Osprey-ի թռիչքները
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովը ԱՄՆ-ին ուղղված բողոքի բանաձեւ է ընդունել եւ դիմել Ճապոնիայի խորհրդարան՝ պահանջելով դադարեցնել ամերիկյան նորագույն Osprey կոնվերտոպլանների թռիչքները, որոնցից մեկը վերջերս կործանվեց Ավստրալիայում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։
Պրեֆեկտուրայի օրենսդիրները պահանջում են լիովին հրաժարվել ԱՄՆ-ի «Ֆութեմա» ռազմաբազայում տեղակայված Osprey-ներից եւ մինչեւ 2019 թվականի փետրվար դադարեցնել այդ ռազմական օդակայանի օգտագործումը։
Նրանց խոսքով՝ կոնվերտոպլանների հետ կապված միջադեպերը, ներառյալ՝ Օկինավայում եւ Ավստրալիայում, հանգեցրել են «ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նկատմամբ անվստահության մեծացմանը»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



