Ֆրանսիայի նախագահի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այս մասին են վկայում Ifop ծառայության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են Journal du Dimanche-ում։
Օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։
«Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։ Ֆրանսիայի նախագահի վարկանիշի օգոստոսյան անկումը հուլիսյան միտումների շարունակությունն է, երբ մեկ ամսուն նրա վարկանիշը նվազել էր 10 տոկոսով»,-հաղորդում է «Կոմերսանտը»։
Նշվում է, որ պարոն Մակրոնի վարկանիշը ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներինը՝ Ֆրանսուա Օլանդինը եւ Նիկոլա Սարկոզիինը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



