Ֆրանսիայի նախագահի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այս մասին են վկայում Ifop ծառայության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են Journal du Dimanche-ում։
Օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։
«Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։ Ֆրանսիայի նախագահի վարկանիշի օգոստոսյան անկումը հուլիսյան միտումների շարունակությունն է, երբ մեկ ամսուն նրա վարկանիշը նվազել էր 10 տոկոսով»,-հաղորդում է «Կոմերսանտը»։
Նշվում է, որ պարոն Մակրոնի վարկանիշը ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներինը՝ Ֆրանսուա Օլանդինը եւ Նիկոլա Սարկոզիինը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



