Ֆրանսիայի նախագահի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այս մասին են վկայում Ifop ծառայության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են Journal du Dimanche-ում։
Օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։
«Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։ Ֆրանսիայի նախագահի վարկանիշի օգոստոսյան անկումը հուլիսյան միտումների շարունակությունն է, երբ մեկ ամսուն նրա վարկանիշը նվազել էր 10 տոկոսով»,-հաղորդում է «Կոմերսանտը»։
Նշվում է, որ պարոն Մակրոնի վարկանիշը ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներինը՝ Ֆրանսուա Օլանդինը եւ Նիկոլա Սարկոզիինը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



