Թաիլանդի նախկին վարչապետը թաքնվել է Դուբայում
МЕЖДУНАРОДНОЕԹաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որն ուրբաթ չէր ներկայացել դատավճռի հրապարակմանը, գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում, հաղորդում է The National պարբերականը։
Նշվում է, որ նախկին վարչապետը գտնվում է Դուբայում, որտեղ բնակվում է նրա եղբայրը՝ թաիլանդցի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ Թաքսին Չինավաթը։ Ավելի վաղ Թաիլանդի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Փրավիթ Վոնգսուվանը հաստատել է Յինգլակ Չինավաթի՝ երկրից փախուստի դիմելու մասին տեղեկությունը՝ չհստակեցնելով նրա գտնվելով վայրը։
Յինգլակ Չինավաթը Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2011-2014 թվականներին: Նրան մեղադրում են անփութության մեջ՝ բրինձ գնելու պետական ծրագիրն իրագործելիս։ Դրա համար նրան տասը տարվա ազատազրկում է սպառնում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



