Թաիլանդի նախկին վարչապետը թաքնվել է Դուբայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որն ուրբաթ չէր ներկայացել դատավճռի հրապարակմանը, գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում, հաղորդում է The National պարբերականը։
Նշվում է, որ նախկին վարչապետը գտնվում է Դուբայում, որտեղ բնակվում է նրա եղբայրը՝ թաիլանդցի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ Թաքսին Չինավաթը։ Ավելի վաղ Թաիլանդի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Փրավիթ Վոնգսուվանը հաստատել է Յինգլակ Չինավաթի՝ երկրից փախուստի դիմելու մասին տեղեկությունը՝ չհստակեցնելով նրա գտնվելով վայրը։
Յինգլակ Չինավաթը Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2011-2014 թվականներին: Նրան մեղադրում են անփութության մեջ՝ բրինձ գնելու պետական ծրագիրն իրագործելիս։ Դրա համար նրան տասը տարվա ազատազրկում է սպառնում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



