Թաիլանդի նախկին վարչապետը թաքնվել է Դուբայում
INTERNATIONAL NEWSԹաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որն ուրբաթ չէր ներկայացել դատավճռի հրապարակմանը, գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում, հաղորդում է The National պարբերականը։
Նշվում է, որ նախկին վարչապետը գտնվում է Դուբայում, որտեղ բնակվում է նրա եղբայրը՝ թաիլանդցի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ Թաքսին Չինավաթը։ Ավելի վաղ Թաիլանդի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Փրավիթ Վոնգսուվանը հաստատել է Յինգլակ Չինավաթի՝ երկրից փախուստի դիմելու մասին տեղեկությունը՝ չհստակեցնելով նրա գտնվելով վայրը։
Յինգլակ Չինավաթը Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2011-2014 թվականներին: Նրան մեղադրում են անփութության մեջ՝ բրինձ գնելու պետական ծրագիրն իրագործելիս։ Դրա համար նրան տասը տարվա ազատազրկում է սպառնում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



