Մեքսիկայում մեկ տարում տասներորդ լրագրողին են սպանել
МЕЖДУНАРОДНОЕDiario de Acayucan պարբերականի թղթակից Կանդիդո Ռիոս Վասկեսը սպանվել է Մեքսիկայում։ Նա դարձավ այդ երկրում մեկ տարվա ընթացքում սպանված տասներորդ լրագրողը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նվոստի»-ն՝ վկայակոչելով Univision պարբերականը։
Լրագրողին գնդակահարել են երեքշաբթի, Վերակուրս նահանգում։ Բացի նա՝ սպանվել է եւս երկու մարդ, սակայն դատախազությունը հավելյալ տեղեկություն չի հայտնում։
Մեքսիկայի լրագրողների հանրության տվյալներով՝ 2000 թվականից այստեղ շուրջ 120 լրագրող է սպանվել, 20-ն անհետ կորել են, լրատվամիջոցների շենքերի վրա հարձակման շուրջ 50 դեպք է գրանցվել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



